Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Անուններ չեմ ուզում տալ»․ Կամո Սահակյան

13:35, կիրակի, 14 ապրիլի, 2019 թ.
«Անուններ չեմ ուզում տալ»․ Կամո Սահակյան

Նկարիչ Կամո Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չգիտեմ՝ ինչ անուն տամ այս երևույթին... Ձախից՝ առաջինն իմ «Մթնշաղ» աշխատանքն է՝ արված 1991-ին, կենտրոնում տեղադրվածը նոր եմ լուսանկարել՝ արվեստանոցում, աջ կողմի լուսանկարը պատահաբար տեսա` մի քանի ժամ առաջ: Պարզվեց, որ օնլայն հարթակում իմ կողմից տեղադրված ֆայլից կամ 2013թ. անհատական ցուցահանդեսիս կատալոգից արտանկարվել է, առանց իմ համաձայնության, որոշակի փոփոխությամբ և հայտնվել Մոսկվա - ЦДХ, ինչ-որ խմբակային ցուցահանդեսում ցուցադրելու համար: Անուններ չեմ ուզում տալ: Միևնույն ժամանակ շատ կխնդրեի, որ հատկապես ՖԲ նկարիչ ( և ոչ միայն ) ընկերներս կարծիքներ գրեին այս անհեթեթության վերաբերյալ: ԽՆԴՐԱՆՔՍ է անուններ չշոշափել․ ինձ մտահոգողը երևույթն է»:

| | |
2354 | 0
Facebook