Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Վաղարշապատում դաժանաբար սպանվածի Lexus-ը հայտնաբերվել է Դիլիջանի ոլորաններում՝ վթարի ենթարկված

12:30, կիրակի, 14 ապրիլի, 2019 թ.
Վաղարշապատում դաժանաբար սպանվածի Lexus-ը հայտնաբերվել է Դիլիջանի ոլորաններում՝ վթարի ենթարկված

Երեկ՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում Lexus մակնիշի տրանզիտ 8800 GL համարանիշի ավտոմեքենան Դիլիջանի 3-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մետր, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել 4-րդ ոլորանի սկզբնամասում՝ բախվելով ծառին: Վթարի վայրից 2 հոգի, որոնց տվյալները նախաքննության շահերից ելնելով չեն հրապարակվում, տեղափոխվել են Դիլիջան բժշկական կենտրոն: Տեղում հաջողվել է պարզել, որ Lexus-ի վրա տեղադրված տրանզիտ համարանիշները կեղծ են ու իրական համարանիշները 15 DD 999-ն է: Նշված ավտոմեքենայի տիրոջը ժամեր առաջ առանձնակի դաժանությամբ սպանված հայտնաբերել էին Վաղարշապատի ոստիկանները Էջմիածին քաղաքի իր բնակարանում:

Վթարված Lexus-ի մոտ հայտնաբերվել են նաև իրական համարանիշները և կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայում են եղել սպանություն կատարողներն ու օժանդակողները, գրում է Shamshyan.com-ը:

| | |
6040 | 0
Facebook