Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Միջազգային

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեդալային և թիմային հաշվարկով 3-րդն է Եվրոպայում

22:05, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեդալային և թիմային հաշվարկով 3-րդն է Եվրոպայում

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի ընտրանին մեդալային և թիմային հաշվարկով զբաղեցրեց 3-րդ տեղը։ Մեր ծանրորդները նվաճել են 12 մեդալ՝ 5 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Մեդալային հաշվարկով առաջատարը Վրաստանի հավաքականն է 15 մեդալով՝ 5 ոսկե, 6 արծաթե և 4 բրոնզե մեդալով։ Երկրորդ հորիզոնականում է Բելառուսի հավաքականը 14 մեդալով՝ 5 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալով։

Թիմային հաշվարկով նույնպես Հայաստանի ընտրանին 3-րդ է՝ 596 միավորով։ Առաջին հորիզոնականում Վրաստանն է՝ 636 միավորով, երկրորդ հորիզոնականում Բելառուսը՝ 634 միավորով։

| | |
2117 | 0
Facebook