Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց բրոնզե մեդալ

20:30, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց բրոնզե մեդալ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը պայքարը շարունակում են հունահռոմեկան ոճի ըմբիշները: Հայաստանը 77 կգ քաշային կարգում ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Տիխոմիր Ալեքսանդրովի հետ։

Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը պայքարն սկսեց որակավորման փուլից, որտեղ 5:3 հաշվով հաղթեց Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, սակայն 1/8 եզրափակչում 3։7 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Ռոլանդ Շվարցին, ով հասավ մինչև եզրափակիչ՝ հնարավորություն տալով Արսենին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտում Արսենը 2:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին, ապա նաև 5:1 հաշվով առավելության հասավ մոլդովացի Դանիել Կատարագայի նկատմամբ:

| | |
1784 | 0
Facebook