Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.

Միջազգային

Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալ չնվաճեց

19:50, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալ չնվաճեց

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը պայքարը շարունակում են հունահռոմեկան ոճի ըմբիշները: Հայաստանը 63 կգ քաշային կարգում ներկայացնող Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2:6 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Թալեհ Մամադովին և ձեռնունայն է վերադառնում հայրենիք։

Հիշեցնենք, որ որակավորման փուլում Սլավիկը գոտեմարտեց նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգեի հետ և պարտվեց 2:3 հաշվով: Բերգեն հասավ եզրափակիչ՝ հնարավորություն տալով Սլավիկին պայքարել բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց Բելառուսը ներկայացնող Մաքսիմ Նեհոդային:

| | |
1169 | 0
Facebook