Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

Համացանց

«Եկեք տեսնենք, թե մենք՝ ՀՀ շարքային քաղաքացիներս, ի՞նչ բանի ենք էս հարցում». Կարինե Հարությունյան

19:45, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
«Եկեք տեսնենք, թե մենք՝ ՀՀ շարքային քաղաքացիներս, ի՞նչ բանի ենք էս հարցում». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան 9-ի կողմերը Մոլդովականի սկզբնամասում էի, Հայկի արձանի մոտ, տեսածս աղբակույտերից ապշել էի: Ռայկոմում, չորսի կողմերը նույն վիճակն էր: Սա Սանիտեքի մեղքն է, որը, հուսով եմ, շուտով կլուծվի: Բայց եկեք տեսնենք, թե մենք՝ ՀՀ շարքային քաղաքացիներս, ի՞նչ բանի ենք էս հարցում: Մի քանի պատկեր՝ ահավասիկ:
     Երևան-Իջևան ճանապարհն էլ մաքուր չէր: Ու սա արդեն Սանիտեքի հետ կապ չունի: Առավել ևս Երևանի քաղաքապետարանի: Հրազդանի կողմերը Գազելի անվադողը պայթեց: Մինչ վարորդը փոխում էր, մեքենայի մեջ կանայք ձողիկ էին ուտում: Վերջացրին, տոպրակը դատարկվեց, կինը այն ճմրթեց, գցեց մեքենայից դուրս: Մի տղա ասեց՝ բայց լավ բան չարիք... Մի քանի րոպե անցավ, կինը անհարմար զգաց, իջավ, տոպրակը վերցրեց:
     Թունելից դուրս եկանք, սանմաքրման երկու աշխատող տոպրակներով աղբ էին հավաքում: Մի քիչ իջանք՝ էլի երկու բանվոր տոպրակներով հավաքում էին ճամփեզրերին թափթփածը:
     Հետ գալիս վարորդին կոնֆետ տվեցի, կերավ, թուղթն ուզում էր նետի պատուհանից, ասեցի՝ մի կեղտոտեք ճանապարհը, սիրուն չէ, վախից ասեց՝ չէէէ՜, տեսնու՞մ ես, ձեռքիս է, էս է՝ կդնեմ գրպանս:
     Գազելը կեղտոտ էր, պատուհանը՝ չլվացած, վարորդի դիմացը՝ փոշոտ, դռները՝ նույնպես: Ասեցի՝ ինչի՞ չեք մաքրում ձեր մեքենան, կարող եք, չէ՞, մի խոնավ շոր քսել ամեն առավոտ: Սկսեց արդարանալ, մի քանի րոպե անց պատուհանները ջրով լվալ: Հետո էլ թե՝ տեսնու՞մ ես, լվանում եմ:
     Երևանին մոտեցել էինք արդեն, ձախ կողմը մի քանի փոքրիկ սեղան կա՝ կանգնելու, մի պատառ բան ուտելու տեղ: Մի ընտանիք մեքենան կանգնեցրել, հաց-մաց դրել, ուտում էին: Շուրջը աղբ էր՝ տոպրակներ, շշեր... Տեսնես իրենք ի՞նչ էին թողնելու իրենց հետևից:
     Ասածս էն է, որ ինչ մեզանից է կախված, մենք պիտի անենք»:

| | |
1785 | 0
Facebook