Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.

Միջազգային

Ռուբեն Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե, Գոռ Մինասյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

18:55, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
Ռուբեն Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե, Գոռ Մինասյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ստուգատեսի վերջին քաշային կարգում պայքարի մեջ մտան գերծանր քաշային տղամարդիկ։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը։ Ալեքսանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ, Մինասյանը՝ փոքր բրոնզե մեդալ։

Ռուբենը, պոկելով 195 կգ և հրելով 245 կգ, երկամարտում գրանցեց 440 կգ արդյունք։ Նա նվաճեց հրում վարժության փոքր արծաթե և երկամարտի բրոնզե մեդալ։

Գոռը, պոկելով 200 կգ և հրելով 222 կգ, երկամարտի 422 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը՝ նվաճելով պոկում վարժության փոքր բրոնզե մեդալ։

Այս քաշային կարգում հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 478 կգ արդյունքով։ Նա սահմանեց միանգամից 6 ռեկորդ՝ թարմացնելով աշխարհի և Եվրոպայի՝ իր իսկ սահմանած բոլոր ռեկորդները։ Արծաթե մեդալ նվաճեց Վրաստանի մյուս ներկայացուցիչ Իրակլի Տուրմանիձեն՝ երկամարտի 447 արդյունքով։

| | |
1180 | 1
Facebook