Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.

Միջազգային

«Աշխատելու եմ թույլ չտալ, որ Սիմոնը երբևէ պարտվի»․ Փաշիկ Ալավերդյան

16:10, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
«Աշխատելու եմ թույլ չտալ, որ Սիմոնը երբևէ պարտվի»․ Փաշիկ Ալավերդյան

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում րոպեներ առաջ Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերսյանն ամփոփեց Սիմոնի մրցելույթը․ «Սիմոնից գոհ կամ դժգոհ լինելու հարց չկա։ Հաղթողին չեն դատում։ Նա հաղթող է ու դարձավ հաղթող։ Ես աշխատելու եմ թույլ չտալ, որ նա երբևէ պարտվի։ Եթե պարտվելու լինի, չի մասնակցի։ Շնորհակալ եմ Սիմոնին՝ իր աշխաանքի համար։ Կեցցե նա»։

Ամփոփելով 102 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած Սամվել Գասպարյանի և 6-րդ տեղը զբաղեցրած Արսեն Մարտիրոսյանի մրցելույթները՝ Ալավերդյանը նշեց․ «Սամվելը վատ չմասնակցեց։ Մարզումներին ավելին է բարձրացրել, բայց այս պահին երկրորդ հորիզոնականից ավելին չէր կարող անել։ Արսենն աշխատեց իր հնարավորությունների 60-70 %-ի սահմաններում։ Ամեն դեպքում նա աշխատեց, ցույց տվեց իր արդյունքը»։

| | |
1013 | 0
Facebook