Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Սլավիկ Գալստյանն ադրբեջանցու հետ կպայքարի բրոնզե մեդալի համար

15:45, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
Սլավիկ Գալստյանն ադրբեջանցու հետ կպայքարի բրոնզե մեդալի համար

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը պայքարը շարունակում են հունահռոմեկան ոճի ըմբիշները:

63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով ժամանակից հաղթեց Բելառուսը ներկայացնող Մաքսիմ Նեհոդային: Բրոնզե մեդալի համար պայքարում նրա մրցակիցը Ադրբեջանցի Թալեհ Մամեդովն է։

Հիշեցնենք, որ որակավորման փուլում Սլավիկը գոտեմարտեց նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգեի հետ և պարտվեց 2:3 հաշվով: Բերգեն հասավ եզրափակիչ՝ հնարավորություն տալով Սլավիկին պայքարել բրոնզե մեդալի համար:

| | |
699 | 0
Facebook