Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Համացանց

«Բոլորն էլ գիտեն, որ վիճակը վատ, շատ վատ է». Իզաբելլա Աբգարյան

16:05, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
«Բոլորն էլ գիտեն, որ վիճակը վատ, շատ վատ է». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկը ջիջիլ ա գցում, թե աղբավերամշակող գործարանի հետ պայմանագիրը գրպանում էր, բայց որ իրան չընտրեցիր, ժողովուրդ, առըհա քեզ, այ էտենց աղբի մեջ նստի:
     Մի կողմ դնենք, որ գլխավոր խնդիրը աղբատար մեքենաների քչությունն ա, ոչ թե վերամշակման խնդիրը:
     Մի կողմ դնենք նաև, թե ով էր խելքը հացի հետ կերել, որ պայմանագիր ստորագրեր՝ չունենալով վերամշակման ենթակա աղբի հստակ քանակ, իսկ դա միայն պետական կառույցը կարող էր տրամադրել, որը և պայմանագիր ա կնքում աղբահանության օպերատորի հետ:
     Մարդկանց այս նեղ պահին «երեսով տալը» տգեղ ա:

Մյուսը բողոքում ա, որ ծառատունկի տեղն իրենց սխալ են ասել, կամ էլ տնկելու փոխարեն էտել են առաջարկել... Կարծես, իրենց ընտրածներին դա շատ ա հուզում ու դրա պատասխանն են սպասում...

Սանիտեկը ներողություն ա խնդրում: Ավելի վաղ ներողություն էր խնդրել նաև քաղաքապետարանը: Բայց ներողությամբ խնդիր չի լուծվում, մարդիկ աղբից ազատվել են ուզում:
     Իսկ դա հնարավոր է, երբ աղբատար մեքենաները ժամանեն Երևան:

Գիտեք, որ մրցույթ էր հայտարարված, հաղթող կար, բայց մրցույթի արդյունքները վիճարկվում են: Այլապես այսօր արդեն մեքենաները, որոնք Երևանին էին պատկանելու, կանեին իրենց գործը:
     Ի՞նչ անես, եթե պետական գնումների մեքենան կրիայից դանդաղ է և անկանխատեսելի արդյունքներով:

Եթե տենդերով չգնես, կոռուպցիայի մասին կսկսեն խոսել, տենդերի «խերն» էլ սա է...
     Մնում է սպասել վեճի ավարտին, որ մեքենաները գան: Իսկ մինչ այդ, վարչական շրջանները անցել են ճգնաժամային կառավարման: Քաղաքացիները երբ հայտնում են աղբի կուտակման մասին, պիտի հասցեով հայտնեն՝ զանգելով թեժ գիծ, ուղարկելով քաղաքապետարանի կամ վարչական շրջանների էջերին: Պարզապես աղբ նկարելը՝ առանց հասցեի ու հասցեատիրոջ, անիմաստ է:
     Բոլորն էլ գիտեն, որ վիճակը վատ, շատ վատ է»:

| | |
3070 | 0
Facebook