Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.

Համացանց

«Սինգապուրն ու կոռուպցիայի դեմ հաղթանակը». Երվանդ Վարոսյան

02:10, կիրակի, 14 ապրիլի, 2019 թ.
«Սինգապուրն ու կոռուպցիայի դեմ հաղթանակը». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարելի է հակիրճ առանձնացնել մի քանի կետեր այն քաղաքականությունից, որը երրորդ աշխարհի մի հետամնաց գյուղ հասցրեց աշխարհի հզորագույն երկրների շարք։ Իհարկե այդ քաղաքականությունը չի եղել միակ գործոնը, ազդեցություն ունեցել է նաև աշխարհագրական դիրքը, առևտրային խաչմերուկում գտնվելը և այլն։ Բայց հիմնական գործոնն իհարկե մտածված ու հետևողական քաղաքականությունն էր։
     Եւ այսպես, ինչ քայլեր կարելի է առանձնացնել.
     1. պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում,
     2. արմատական կադրային փոփոխություններ դատական համակարգում, ոստիկանությունում,
     3. իրական անկախ ԶԼՄ-ների ստեղծում, որոնք օր ու գիշեր ուշադրության կենտրոնում են պահում պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների ամեն քայլը, լուսաբանում են նրանց ամեն ծախսած ցենտը,
     4. առկա օրենսդրական դաշտի մաքսիմալ հստակեցում այն նպատակով, որ հնարավորինս բացառվի իրավական անորոշությունը, տարընթերցումը, որ ցանկացած մարդ կարողանա ընթերցելով հասկանա օրենքի բովանդակությունը,
     5. կադրային քաղաքականություն, որը բացառում է «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքի կիրառումը, իրականացվում է թափանցիկ մրցույթների միջոցով, իսկ կադրերի ընտրության հարցում կարևորվում է միայն կրթությունը, հմտությունը, փորձը,
     6. կոռումպացված պետական չինովնիկների «որս», նրանց հարցում կիրառելով անգամ «մեղավորության կանխավարկածը»,
     7. տնտեսվարող սուբյեկտների համար բիզնես իրականացնելու համար լավագույն պայմանների ապահովում, ամեն ներդրողի համար ճանապարհ հարթելու, նրան չխանգարելու, նրան օժանդակելու քաղաքականություն։
     Իսկ թե ինչ ճառեր եղան այդ ընթացքում, ինչպես էր իրեն զգում սինգապուրյան ասֆալտը, ճոխ էին արդյոք այնտեղ ֆուրշետները, զգաստ էին` մաքսավորները, պատմությունը նենգաբար լռում է»։

| | |
2588 | 1
Facebook