Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

«ՊՎԾ-ն Զարթոնքում չարաշահումներ է հայտնաբերել». Սանասարյանը զրուցեց ցուցարարների հետ

14:45, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
«ՊՎԾ-ն Զարթոնքում չարաշահումներ է հայտնաբերել». Սանասարյանը զրուցեց ցուցարարների հետ

Արմավիրի Զարթոնք գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Գյուղացիները պահանջում են, որ գյուղապետ Պարույր Սարգսյանը հենց այսօր հրաժարական տա: «Մնում ենք ստեղ, մինչև գյուղապետը հրաժարական չտա»,- միաբերան ասում են ցուցարարները:

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը զարթոնքցիների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ուսումնասիրություն և մշտադիտարկում են իրականացրել, որի արդյունքում կազմվել է տեղեկանք. «Տեղեկանքը երկուշաբթի լինելու է դատախազությունում: Մենք չարաշահումներ, տարբեր խախտումներ ենք հայտնաբերել համայնքում. դրանք փոխանցվելու ենք դատախազություն»:

Նա անդրադարձավ նաև գյուղում այսօր՝ լուսադեմին հնչած կրակոցներին. «Վստահ եղեք՝ մենք ոստիկանության հետ ուղիղ կապի մեջ ենք. ոստիկանությունը հիմա իր ակտիվ գործունեության մեջ է: Հավելյալ ուշադրություն է դարձվում այս խնդրին, այնպես չէ, որ անուշադրության է մատնված»,- ասաց Սանասարյանը:

| | |
1331 | 0
Facebook