Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Արսեն Ջուլֆալակյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

14:35, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
Արսեն Ջուլֆալակյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը պայքարը շարունակում են հունահռոմեկան ոճի ըմբիշները: 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտում 2:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին, ապա նաև 5:1 հաշվով առավելության հասավ մոլդովացի Դանիել Կատարագայի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար Արսենը կգոտեմարտի Բուլղարիան ներկայացնող Տիխոմիր Ալեքսանդրովի հետ։

Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը պայքարն սկսեց որակավորման փուլից, որտեղ 5:3 հաշվով հաղթեց Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, սակայն 1/8 եզրափակչում 3։7 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Ռոլանդ Շվարցին, ով հասավ մինչև եզրափակիչ՝ հնարավորություն տալով Արսենին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։

| | |
1005 | 0
Facebook
COMMENT.am