Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ջուր, իշխանություն, ոչինչ չկա». Վենեսուելան ճգնաժամի մեջ է

19:05, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
«Ջուր, իշխանություն, ոչինչ չկա». Վենեսուելան ճգնաժամի մեջ է

Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներն ու խմելու ջրի պակասն ավելի են լարել իրադրությունը Վենեսուելայում, ու սա այն դեպքում, երբ բնակիչները փորձում են հաղթահարել երկրում ծավալված խորը քաղաքական և տնտեսական ճգնաժամը, հաղորդում է Al Jazeera-ն: Էլեկտրականություն չունեցող պոմպակայանները դադարել են գործել. ճարահատյալ վենեսուելացիները ջուր են հայթայթում աղբյուրներից, խողովակներից, ջրատարներից, Կարակասի Գուար գետից:
     «Այսօր ես հիվանդ եմ, ջուր, իշխանություն, ոչինչ չկա: Ես շատ բան ունեի, բայց վերջին տարիներին ինչ-որ բան փոխվեց», նշել է Կարակասի ծայրամասում բնակվող բնակիչներից մեկը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն էլեկտրաէներգիայի մատակարարման սաբոտաժի համար մեղադրում է ընդդիմադիրներին:

5426 | 0
Facebook