Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Դավիթ Սանասարյանը Զարթոնքում է. գյուղացիները բացեցին ճանապարհը

14:15, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
Դավիթ Սանասարյանը Զարթոնքում է. գյուղացիները բացեցին ճանապարհը

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում լարված իրավիճակ էր ստեղծվել: Գյուղացիները մի քանի ժամ փակել էին Երևան-Գյումրի երկաթգիծը: Նրանք պահանջում էին գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը:

Քիչ առաջ Զարթոնք ժամանեցին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը և նրա տեղակալ Արգիշտի Քյարամյանը: Գյուղացիները համաձայնեցին բացել երկաթգիծն և քայլերթով շարժվել համայնքապետարան՝ այնտեղ պարզելու խնդիրը:

Այսօր՝ լուսադեմին գյուղացիների և գյուղապետի կողմնակիցների միջև ընդհարում էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցներ, որի հետևանքով 4 քաղաքացի տեղափոխվել էր Մեծամորի ԲԿ:

| | |
2602 | 0
Facebook
COMMENT.am