Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը և Կամերային նվագախումբը հանդես կգան համերգով

01:10, կիրակի, 14 ապրիլի, 2019 թ.
«Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը և Կամերային նվագախումբը հանդես կգան համերգով

ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը հանդես կգան համերգով:
     Ապրիլի 15-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի Italian Primavera խորագիրը կրող երեկո: Երեկոյի ընթացքում նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, Մադոյանի հետ կներկայացնի Կորելլիի, Պերգոլեզիի, Վիվալդիի, Պագանինիի ստեղծագործությունները:

Նշենք, որ Նիկոլայ Մադոյանը 1988թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ.Չայկովսկու ջութակի համերգը: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ` հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր:
     2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

| | |
1184 | 0
Facebook