Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Միջազգային

Կիմ Չեն Ընը Թրամփին ներկայացրել է բանակցությունների վերսկսման իր պահանջները

15:40, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
Կիմ Չեն Ընը Թրամփին ներկայացրել է բանակցությունների վերսկսման իր պահանջները

Հյուսիսային Կորեան կմասնակցի բանակցություններին, եթե ԱՄՆ-ն «ճիշտ մոտեցում» դրսևորի, գրում է BBC-ն: Կիմ Չեն Ընը կոչ է արել Թրամփին հետամուտ լինել երկու ժողովուրդների համար «արդար» և «փոխադարձ ընդունելի» գործարքի հաստատմանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի երկու երկրների ղեկավարները հանդիպում էին ունեցել Սինգապուրում: Սակայն փետրվարին Հանոյում կայանալիք երկրորդ գագաթնաժողովը խափանվել էր:

Նախագահ Թրամփը նշել էր, որ միջուկային զենք չկիրառելու դիմաց հյուսիսկորեական կողմը պահանջել է ամբողջությամբ վերացնել իրենց նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները:

Հյուսիսկորեական կողմն, իր հերթին առաջադրել էր բանակցությունների խափանման սեփական պատճառաբանությունը:

Կիմ Չեն Ընն իր մեկնաբություններում արտահայտել էր կայանալիք գագաթնաժողովի վերաբերյալ ունեցած կասկածները. նա վստահ չէր եղել, որ ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է բարելավել հարաբերությունները:

| | |
2490 | 0
Facebook
COMMENT.am