Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Համացանց

«Պապն իր խաղաղության առաքելությունը տարածել է նաև Հայաստանի նկատմամբ». Աշոտ Ասատրյան

22:10, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
«Պապն իր խաղաղության առաքելությունը տարածել է նաև Հայաստանի նկատմամբ». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հռոմի Պապն իհարկե մեծ հարգանք վայելող անձ է, ով գիտի ցանկացած խնդրի ճիշտ մոտեցման եղանակները: Իհարկե բոլորի համար հաճելի է տեսնել, թե ինչպես է ամբողջ աշխարհի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը փորձում խաղաղություն հաստատել պատերազմող կողմերի միջև:

Պապը իր խաղաղության առաքելությունը տարածել է նաև Հայաստանի նկատմամբ, նա ժամանակի անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և Արցախի հարցին:

2016 թվականի հունիսին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանին և Թուրքիային հաշտության կոչ է արել, ինչպես նաև հույս է հայտնել, որ Կովկասի տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: «Թող Աստված օրհնի ձեր ապագան և Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդներին հաշտության ուղու վրա կանգնեցնի: Եվ թող խաղաղություն հաստատվի նաև Լեռնային Ղարաբաղում»:

Ամբողջ աշխարհը, հատկապես հոգևորականները այս մարդուց սովորելու շատ բաներ ունեն: Ֆրանցիսկոս պապը կենդանի լեգենդ է, մարդ ում կենդանության օրոք կարելի է, որպես օրինակ ընդունել ու գնահատել»:

| | |
2276 | 0
Facebook
COMMENT.am