Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սուդանում Զինվորական խորհրդի ղեկավարը հրաժարական է տվել նշանակվելուց մեկ օր անց

12:10, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
Սուդանում Զինվորական խորհրդի ղեկավարը հրաժարական է տվել նշանակվելուց մեկ օր անց

Ուրբաթ երեկոյան Սուդանի զինվորականները փոխեցին երկրի անցումային ղեկավար Ավադ իբն Օուֆին, ում անունը կապված էր Դարֆուրի ցեղասպանության հետ, գրում է Washingtonpost-ը: Փողոցում հավաքված ցուցարարները հանդես էին գալիս նրա պաշտոնավարման և նախագահ Օմար ալ Բաշիրին Միջազգային քրեական դատարան հանձնելու դեմ: Հիշեցնենք, որ նախագահ Բաշիրը մեղադրվում է մարդկության դեմ գործած լրջագույն հանցագործությունների մեջ:

Հազարավոր քաղաքացիներ են հավաքվել՝ անցումնային ղեկավար, պաշտպանության նախարար Ավադ իբն Օուֆի պաշտոնաթողությունը նշելու համար: Նրա իրավահաջորդը լինելու է Սուդանի բանակի հռչակավոր գեներալ Աբդել-Ֆաթթա Բուրհանը:

«Ես համոզված եմ, որ նա նավը կուղղվի անվտանգ ափեր», - ասել է Օուֆը՝ Բուրհանի մասին:

Բուրհանի անցյալն ավելի մաքուր է, քան Բաշիրի շրջանի մյուս գեներալներինը: Նա այն քիչ գեներալներից մեկն էր, որ բողոքի ակցիաների ժամանակ այցելեց ցուցարարներին՝ պարզելու համար վերջինների մտադրությունները:

6794 | 0
Facebook