Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

Միջազգային

Հայտնի են Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշների մրցակիցները

11:25, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
Հայտնի են Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշների մրցակիցները

Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային ըմբիշները:

60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, նրա մրցակիցը Լենուր Տեմիրովն է Ուկրաինայից:

67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը որակավորման փուլում կգոտեմարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանի հետ:

72 կգ քաշային Հրանտ Կալաչյանի մրցակիցը որակավորման փուլում Աբույազիդ Մանցիգովն է Ռուսաստանից:

82 կգ քաշային Սարգիս Քոչարյանի մրցակիցը 1/8 եզրափակչում Ալեքսանդր Կոմարովն է Ռուսաստանից:

97 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կգոտեմարտի շվեդ Պոնտուս Լունդի հետ:

| | |
588 | 0
Facebook