Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հովիկ Աբրահամյանի վարորդ Գոքորը «ժերտվա» կգնա, եթե ցուցմունք չտա Աբրահամյանի դեմ. «Հրապարակ»

10:05, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
Հովիկ Աբրահամյանի վարորդ Գոքորը «ժերտվա» կգնա, եթե ցուցմունք չտա Աբրահամյանի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Անցյալ տարվա օգոստոսին հարուցված` «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին` «Պաշտոնեական լիազորություններն անցնելու» և «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության» հոդվածներով։

Աբրահամյանը մինչ օրս շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում, ինչը հաստատեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ նախաքննությունը դեռ շարունակվում է, այլ մանրամասներ չեն կարող հաղորդել։ Սակայն մենք տեղեկացանք, որ Աբրահամյանի փոխարեն հիմա հաճախակի հարցաքննության են կանչում նրա վարորդին՝ Գոքորին (Գրիգոր Գևորգյան)։

Ըստ տեղեկության՝ ՀՔԾ-ում ուզում են Գոքորից ցուցմունք կորզել ընդդեմ Աբրահամյանի, որ կարողանան նրա մեղադրանքը հիմնավորել ու նստեցնել։ Հակառակ դեպքում Գոքորը՝ ինքը, «ժերտվա» կգնա»։

Մանրամասները՝ թերթի համարում:

4101 | 0
Facebook