Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աղբանոցում հայտնաբերվել են ամպուտացված ոտք և պտուղների 3 մարմին

21:40, ուրբաթ, 12 ապրիլի, 2019 թ.
Աղբանոցում հայտնաբերվել են ամպուտացված ոտք և պտուղների 3 մարմին

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած դեպքի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նաև ներարկիչներ, ինչպես նաև «բժշկական վտանգավոր թափոններ» նշումով կիսաայրված վիճակում պլաստմասե տարաներ: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Ղուկասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

16417 | 0
Facebook