Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

Այսօր Ծաղկազարդ է, նաև՝ մանուկների օրհնության օր

09:25, կիրակի, 14 ապրիլի, 2019 թ.
Այսօր Ծաղկազարդ է, նաև՝ մանուկների օրհնության օր

Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարի շրջափակում ժամը 10:00-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Անդաստանի արարողություն և մանուկների օրհնություն: Մայր Աթոռի միաբանությունը ժամը 11:00-ին Ս. Պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում, որի ավարտին տեղի կունենա մանուկների օրհնության կարգ:

Երեկոյան` ժամը 17:30, Սուրբ Գայանե վանքում կկատարվի Դռնբացեքի արարողությունը:

| | |
4219 | 0
Facebook