Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Սյունիքում. մահացել է գյուղապետի որդին

18:55, ուրբաթ, 12 ապրիլի, 2019 թ.
Ողբերգական ավտովթար Սյունիքում. մահացել է գյուղապետի որդին

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Քաջարան–Կապան ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 08 OO 066 համարանիշի և Opel մակնիշի 83 MM 033 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի վարորդը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի՝ մահացած վարորդի և Opel-ի՝ վիրավոր վարորդի ինքնությունները: Աղբյուրի տեղեկություներով՝ մահացածը Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի գյուղապետ Ստեփան Պետրոսյանի որդին էր:

Ողբերգական ավտովթար Սյունիքում. մահացել է գյուղապետի որդին
Ողբերգական ավտովթար Սյունիքում. մահացել է գյուղապետի որդին
Ողբերգական ավտովթար Սյունիքում. մահացել է գյուղապետի որդին
Ողբերգական ավտովթար Սյունիքում. մահացել է գյուղապետի որդին
Ողբերգական ավտովթար Սյունիքում. մահացել է գյուղապետի որդին
Ողբերգական ավտովթար Սյունիքում. մահացել է գյուղապետի որդին
13760 | 0
Facebook