Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

ԵԽԽՎ-ն Ադրբեջանում և եվրոպական երկրներում կոռուպցիայի և փողերի լվացման մասին բանաձև է ընդունել

15:45, ուրբաթ, 12 ապրիլի, 2019 թ.
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում և եվրոպական երկրներում կոռուպցիայի և փողերի լվացման մասին բանաձև է ընդունել

Ապրիլի 11-ին Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ընդունվեց «Լվացքատուն» (2279) բանաձևը՝ արձագանքելով կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի նոր մարտահրավերներին:

Փաստաթուղթը ներկայացվել է Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից: Զեկույցը հեղինակել է հոլանդացի պատգամավոր Մարտ Վան դը Վենը: Զեկույցի ամփոփագրում նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը մտահոգված է «Ադրբեջանական լվացքատուն» խորագրով նախորդ զեկույցում հրապարակված փաստերից, որոնք վերաբերում են խոշոր գումարների լվացմանը, եվրոպացի գործիչներին կաշառելուն: Դա արվել էր Եվրոպայի խորհրդում ադրբեջանական իշխանությունների շահերն առաջ մղելու համար: Նման փաստեր էին հայտնաբերվել նաև Մոլդովայում, մասնավորապես` դատական ​​ոլորտում: Զեկույցում նշվում է, որ դրա համար պատասխանատվություն են կրում գործարարները, կազմակերպված հանցախմբերը և կառավարությունը:
     Ադրբեջանից դուրս եկած գումարների մեծ մասը ստացվել են Դանսկե բանկի Էստոնիայի մասնաճյուղի միջոցով: Այդ գումարների հիմնական հասցեատերը եղել են իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն, ինչպես նաև բելգիացիները: Ի պատասխան ԵԽԽՎ-ի 2185 (2017) բանաձևի, որը կոչ էր անում ադրբեջանական իշխանություններին անաչառ գտնվել, ոչինչ չի արվել, և արտահանման գործընթացներում ակտիվորեն ներգրավված ադրբեջանցի խորհրդարանականներ` Էլհան Սուլեյմանովը և Մուսլիմ Մամեդովը, այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Ըստ զեկույցի՝ կոռումպացված պաշտոնյաների անպատժելիությունը, փողերի լվացման դեմ պայքարում ոչ բավարար իրավական միջոցների կիրառումը, մասնավոր սեփականության հարցում թափանցիկության բացակայությունը, քննչական մարմինների ֆորմալ գործողությունները, քաղաքացիական հասարակության և ազատ մեդիայի բացակայությունն են Ադրբեջանում հանգեցրել նման իրավիճակի ստեղծմանը:

| | |
2976 | 0
Facebook
COMMENT.am