Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

87-ամյա կինը վրաերթի հետևանքով մահացել է

23:10, հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ.
87-ամյա կինը վրաերթի հետևանքով մահացել է

Այսօր՝ ապրիլի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14:20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 87-ամյա Մարի Էլմասյանին․ հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց Մ․ Է․-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

3033 | 0
Facebook