Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարավային Կորեայում օրինականացվում է աբորտը

17:05, հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ.
Հարավային Կորեայում օրինականացվում է աբորտը

66 տարվա արգելքից հետո Հարավային Կորեան օրինականացնում է աբորտը, գրում է CNN-ը: Սահմանադրական դատարանը ձայների մեծամասնությամբ որոշում կայացրեց մինչև մինչև 2020-ը Հարավային Կորեայում վերացնել 66 տարվա աբորտի արգելքը: Նախկինում այն կանայք, ովքեր աբորտի էին դիմում, կարող էին դատապարտվել մեկ տարվա ազատազրկման կամ տուգանվել 1,780 դոլարով, իսկ այն բժիշկներն, ովքեր այդ հարցով օգնում էին կանանց, 2 տարի անցկացնում էին բանտում:

Մինչև 44 տարեկան կանանց 3/4-ը նոր օրենքը համարում է անարդար: Հարցվածների 20%-ն ասել է, որ չնայած օրենքին, իրենք անհրաժեշտության դեպքում, նախկինում էլ աբորտ կանեին:

Օրենքի նոր նախագիծը հանգեցրել է պահպանողական և կրոնական խմբերի զայրույթին: Նրանցից մի քանիսն արդեն դիմել է ԱՄՆ-ի հակաաբորտային կազմակերպություններին:

4474 | 0
Facebook