Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ձերբակալվել է Սուդանի վարչապետը

16:35, հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ.
Ձերբակալվել է Սուդանի վարչապետը

Զինվորական պաշտոնյայի փոխանցմամբ՝ Սուդանի վարչապետն ու իշխող կուսակցության առաջնորդը ձերբակալվել են, այս մասին գրում է CNN-ը՝ հավելելով, որ ձերբակալվել են նաև պաշտպանության նախկին նախարար Աբդել Ռեյմ Մոհամեդ Հուսեյնը, Ազգային Կոնգրեսի առաջատար անդամ Ավադ Ալ Ջազը և նախկին փոխնախագահներ Բերի Հասան Սալեհը և Ալի Օսման Թաան:
     Reuters-ն էլ փոխանցում է, որ զինված ուժերը Սուդանի բանտերից ազատ են թողել բոլոր քաղբանտարկյալներին: Նշվում է, որ վերջին օրերին բողոքի ակցիաներին մասնակցած և ձերբակալված ցուցարարները նույնպես ազատվել են բանտից: Ականատեսների խոսքերով Սուդանի բանակը վերահսկում է մայրաքաղաք Խարթումի փողոցները, խաչմերուկներն ու կամուրջները: Հազարավոր ցուցարարներ շարունակում են այցելել Խարթումի բանակային շտաբ, քանի որ սպասում են Սուդանի պետական հեռուստատեսությամբ սպասվող ռազմական հայտարարությանը:

Ավելի վաղ հայտնել էինք Սուդանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ու նախագահ Օմար ալ-Բաշիրի հրաժարականի մասին:

5270 | 0
Facebook