Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Էդուարդ Աղաջանյանը՝ «փրթեմ-թափեմ» ոճում. «Հրապարակ»

09:20, հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ.
Էդուարդ Աղաջանյանը՝ «փրթեմ-թափեմ» ոճում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Սուրեն Հովսեփյանը, որը նշանակվել էր հեղափոխությունից հետո` փոխարինելով Գագիկ Ջհանգիրյանի խնամի Լեւոն Վարդանյանին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Հովսեփյանի ազատման «մեկենասը» նույնպես եղել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` Դիջեյ Էդոն, որը վերջին շրջանում «փրթեմ-թափեմ» կարգախոսն է կիրառում. նրա անվան հետ էր կապվում նաև տեսչական մարմինների բարեփոխման խմբի ղեկավար Հայկ Այվազյանի ազատումը:

Ի դեպ, որոշ տվյալներով, հիդրոմետ ծառայության ղեկավարի պաշտոնն ազատում են Աղաջանյանի զարմուհու` ԱԻՆ-ում բաժնի վարիչ աշխատող Կարինե Մուրադյանի համար»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4188 | 0
Facebook