Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արմեն Հակոբյանը հավաքագրում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին. «Ժամանակ»

09:15, հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ.
Արմեն Հակոբյանը հավաքագրում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Հակոբյանը, ով խորհրդարան էր ընտրվել ՀԺԿ-ից, բայց հոկտեմբերի 27-ից հետո անցավ Ռոբերտ Քոչարյանի ճամբար, հիմա ակտիվորեն զբաղվում է Քոչարյանի կողմնակիցների հավաքագրմամբ և նրանց գործունեության համակարգմամբ:

Ավելին՝ Հակոբյանը այդ գործունեությամբ զբաղվելու համար ունի գրասենյակ, որը գտնվում է առողջապահության նախարարության նախկին շենքում, որին Ռոբերտ Քոչարյանը տիրացավ թվով ևս չորս նախարարությունների շենքերի հետ միաժամանակ՝ թերևս միանգամայն օրինական և հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4963 | 0
Facebook