Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է և առանց մոր համաձայնության որդուն տարել Գերմանիա

15:25, չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ.
Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է և առանց մոր համաձայնության որդուն տարել Գերմանիա

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է։ Այս մասին հայտնում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգը՝ ներկայացնելով դատական վճիռը, ըստ որի գործը քննվել է 2018 թվականի դեկտեմբերի 19-ին դատարանում՝ դռնբաց դատական նիստում։ Արթուր Աբրահամի (անձնագրով Ավետիք Աբրահամյան) կինը՝ Մերի Աբրահամյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ավետիք Աբրահամյանի` ամուսնալուծության, 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին:

Արթուր Աբրահամը կնոջ՝ Մերիի հետ
Արթուր Աբրահամը կնոջ՝ Մերիի հետ

Հայցվորը՝ Մերին, և նրա ներկայացուցիչը ներկայացել են դատական նիստին: Վերջինս դատարանին հայտնեց, որ իր վստահորդի և պատասխանողի ամուսնությունն օրինական կարգով գրանցվել է 15.09.2015թ-ին ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում, ու նրանց տրվել է ԱԲ № 202338 ամուսնության վկայականը: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մեկ երեխա` 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանին:
     Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և համատեղ տնտեսություն չեն վարում:
     Հերթական վիճաբանությունից հետո իր վստահորդը երեխայի հետ հեռացել է պատասխանողից:
     Սկզբնապես երեխան բնակվել է իր վստահորդի հետ, իսկ պատասխանողը պարբերաբար տեսակցել է նրան:
     13.02.2018թ. երեխայի հետ հերթական տեսակցությունից հետո պատասխանողը երեխային մորը չի վերադարձրել և առանց մոր համաձայնության երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Արթուր Աբրահամը որդու՝ Գրիգորի հետ
Արթուր Աբրահամը որդու՝ Գրիգորի հետ

Մերիի հայցը բավարարվել է մասնակի։ Մերի Տիգրանի Աբրահամյանի /Աթաբեկյանի/ և Ավետիք Գրիգորի Աբրահամյանի միջև ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում 15.09.2015թ-ին գրանցված հա. 300 ամուսնությունը լուծել:
     Մերի Տիգրանի Աբրահամյանի հայցն ընդդեմ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի` 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով վավերացված 12.01.2018թ. համաձայնության, իր բնակության վայրը սահմանելու, նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին 06.10.2017թ. հաշտության համաձայնությունը /ալիմենտ վճարելու մասին/ հաստատելու պահանջների մասին, մերժել:

28131 | 1
Facebook