Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ծառուկյանին նոր՝ ծանր օրեր են սպասվում

14:45, չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ.
Ծառուկյանին նոր՝ ծանր օրեր են սպասվում

Նիկոլ Փաշինյանը քաղաքական պրովոկացիա էր համարել խորհրդարանում տրանսգենդերի ելույթի առնչությամբ «Իմ քայլին» ուղղված ԲՀԿ-ի քննադատությունները: Ծառուկյանն էլ ի պատասխան հայտարարեց, որ տրանսգենդերի ելույթը պրովոկոցիա էր ոչ թե «Իմ քայլի» դեմ, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության։ Ասում են՝ վերջին օրերի առճակատումից հետո, բացի «Առինջ մոլ»-ում սկսված ստուգումները, իշխանությունն առաջիկայում զբաղվելու է նաև Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով, ով մեղավոր էր ճանաչվել իրեն վերագրվող արարքում, դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներմամբ ազատվել պատիժը կրելուց: Ըստ լուրերի՝ դատախազությունն առաջիկայում բողոքարկելու է դատարանի այդ որոշումը:

Ավելին, ասում են՝ այսօրվանից ստուգումներ են սկսվել նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում: Թե ինչ խախտումներ են հայտնաբերվել, դեռևս պարզ չէ:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
16442 | 1
Facebook