Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր հրդեհ հանրակացարանում. «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

10:05, չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ.
Խոշոր հրդեհ հանրակացարանում. «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Ապրիլի 10-ին, ժամը 01։03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում գտնվող հանրակացարանի 4-րդ հարկից կրակ և ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ թաղամասի 35-րդ փողոցի թիվ 127 հասցեում գտնվող հանրակացարանի 4-րդ հարկի բնակարաններից մեկում (վարձակալ՝ Ն.Ղ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։32-ին, մարվել՝ 01։54-ին։

Այրվել են 4-րդ հարկի բնակարանի դուռը, հարակից բնակարանում հյուրասենյակը (25 քմ) և խոհանոցը (8 քմ)՝ գույքով, ինչպես նաև 5-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանի շրջանակը (2,5 քմ): 4-րդ հարկի ընդհանուր միջանցքը (20 քմ) ջերմահարվել է:

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը դեպքի վայում գտնվող քաղաքացիներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

3980 | 0
Facebook