Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արամ Սարգսյանը նեղսրտած է հրաժարվել ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվելուց․ «Իրավունք»

09:50, չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ.
Արամ Սարգսյանը նեղսրտած է հրաժարվել ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվելուց․ «Իրավունք»

«ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում ընտրված Սասան Միքայելյանին կար մեկ մրցակից, որին մինչեւ համագումարը չեզոքացրին: Խոսքը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորն է վերաբերում՝ Արամ Սարգսյանին: Համագումարի ժամանակ մասնակի զրույցներում ազատամարտիկները պատմում էին, որ նա արդեն գալիս-գնում էր ԵԿՄ գրասենյակ, ծանոթանում աշխատանքին, որպես ապագա ԵԿՄ նախագահ, բայց ինչ-որ պահի նրան «ստոպ» տվեցին:

Շատ ազատամարտիկներ, թեպետ չցանկացան իրենց անուն-ազգանունը նշել, բայց ասացին, որ Արամ Սարգսյանը բավական նեղսրտած է որոշել հրաժարվել իր առաջադրումից, քանի որ երկրապահները կամաց-կամաց կոնսոլիդացվում էին Սասուն Միքայելյանի շուրջ, հաշվի առնելով, որ նա իշխանական լծակ ունի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3445 | 0
Facebook