Lexus ընկերությունը հրապարակել է իր պատմության մեջ առաջին մինիվենի թիզերը: Մեքենայի պրեմիերան կկայանա ապրիլի կեսերին՝ Նյու Յորքում կայանալիք մոտոր-շոուի շրջանակներում:
Նորույթն իրենից կներկայացնի Toyota Alphard-ի կերպարանափոխված տարբերակը՝ առավել հարմար սրահով և հագեցվածության առավելագույն մակարդակով:
Նմանատիպ մեքենայի պահանջարկ կա Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրների հաճախորդների շրջանում, որտեղ Alphard-ը մեծ պահանջարկ է վայելում:
Մեքենան կստանա LM անվանումը: