Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.

Համացանց

««Սպայկա»-ի մասով, մոտավորապես, հետևյալ խոսակցությունն է տեղի ունեցել վարչապետի ու տնօրենի միջև»․ Գևորգ Աճեմյան

12:20, երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ.
««Սպայկա»-ի մասով, մոտավորապես, հետևյալ խոսակցությունն է տեղի ունեցել վարչապետի ու տնօրենի միջև»․ Գևորգ Աճեմյան

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարճ անդրադառնամ այս երկու օրվա կրակոտ թեմաներին` տրանսգենդերին ու «Սպայկա»-ին։

1․ Համադրելով փաստերը պարզ է դառնում, որ տրանսգենդերին խորհրդարան էր հրավիրել Նաիրա Զոհրաբյանը, քանի որ հանձնաժողովի նախագահի հրավերը հնարավորություն է տվել, որպեսզի անձը մուտք գործի ԱԺ և լսումների ընթացքում ելույթ ունենա։ Սակայն, հանուն արդարության էլ պետք է նշենք, որ դժվար թե Զոհրաբյանն իմանար, որ Լիլիթն իրականում Հովո է և այսպիսի աղմուկ պետք է բարձրացնի։ Վախենալով վարկանիշի ընկնելուց, Նաիրա Զոհրաբյանը «շառը» գցում է «Իմ քայլ»-ի վրա, և դրա համար լավագույն թեկնածուն բնականաբար Սորոսից «սնված» Մարիա Կարապետյանն է։ Դե սրան էլ հետևում է մի քանի սորոսականի (չհաշվարկված) պաշտպանողական ելույթները և վերջ, Նառաս ջրից չոր է դուրս գալիս, արանքում էլ կրկին տուժում է վարչապետը` կրկին արձանագրելով սեփական վարկանիշի կտրուկ անկում։ Բայց պետք է սառը գլխով դատել և այս պատմությունում մեծ մինուս դնել ԲՀԿ-ի դիմաց։ Սադրելն այլ կերպ չի լինում...

2․ «Սպայկա»-ի մասով, չգիտես՝ ինչու վստահ եմ, որ մոտավորապես հետևյալ խոսակցությունն է տեղի ունեցել վարչապետի ու տնօրենի միջև․

Ն.Փ․ -Ախպեր, արի դու ցուցմունք տուր Միշիկի վրա, մենք դրան կնստցնենք, դու էլ հետը չես կիսվի, հոնորարը քեզ կմնա, հարկերդ նորմալ կմուծես, պրծ էլի։ (էստեղ չեմ բացառում, որ ասած լինի` դե ինձ էլ ինչ տաս, տաս։ Բայց եկեք խոսենք ավելի իրատեսական)․․․

Տնօրեն․ -Նիկոլ ջան, այ քու ցավը տանեմ, էդ մարդու հետ ես կապ չունեմ, իրոք էլի։ Ընդամենը ծանոթներ ենք։ Եթե թեման հարկերն են, խնդիր չկա, մի 5 միլիարդ էլ կտամ։

Ն.Փ․ - Աչքիս լավ չհասցկացար ինձ։ Ցուցմունք և վերջ։ Ընտրիր։ Կամ ցուցմունք և ազատություն, կամ էլ բանտ ու մոռանում ես 100 միլիոն ներդրումի մասին։

Տնօրեն․ -Ես գրող տղա չեմ...
     Ն.Փ․ -Լավ, մեղքը քո վիզը․․․

Հ.Գ. իրականում չեմ բացառում, որ տնօրենը վախեցել է նույնիսկ ցուցմունք տալ, քանի որ տալու դեպքում էլ Միշիկի կոմպրոմատներին կհանդիպեր, բայց էստեղ կարևորն էս փնթի բազառը չէ։ Կարևորն այն է, որ վարչապետը հաշվի չի առնում` արտահանումների մասով գյուղատնտեսությունը պետք է դիվերսիֆիկացնել, հետո նոր գնալ նման քայլերի։ Չկա այն երկրորդ ընկերությունը, որը կարող է այդքան մեծ ծավալի գյուղմթերքն իրացնել Հայաստանից դուրս։ Չի կարելի այդքան մարդու «ազատել աշխատանքից», թքել 100 մլն դոլար ներդրումի վրա ու ասել` կանխում կամ բացահայտում ենք կոռուպցիան։ Չէ տղերք, էդպես չի կարելի։ Դրա համար էլ ստացաք ամենամեծ ցույցը, որ հեղափոխությունից հետո եղել էր և այն դեռ շարունակվելու է։ Ու դեռ շատ այսպիսի բաներ կստանաք։ Այս պատմությունում էլ մինուս դնենք «Իմ քայլ»-ի՝ ավելի շուտ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի դիմաց, ով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հասունացած չէ երկրի ղեկավար լինելու համար։ Նա լավ քաղաքական լիդեր է, բայց ոչ՝ երկրի ղեկավար։ Միաժամանակ չեմ բացառում, որ սխալների վրա կսովորի և կդառնա նաև երկրի լավ ղեկավար։ Հուսանք, քանի որ Նիկոլի ձախողումը հետհեղափոխական Հայաստանում բոլորիս վրա կարող է ծանր նստել»։

| | |
16474 | 2
Facebook