Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինացի ուսանողները 900 հազար դոլարի վնաս են հասցրել Apple-ին

19:40, շաբաթ, 06 ապրիլի, 2019 թ.
Չինացի ուսանողները 900 հազար դոլարի վնաս են հասցրել Apple-ին

ԱՄՆ-ում չինացի ուսանողների խարդախության պատճառով Apple ընկերությունը 900 հազար դոլարի վնաս է կրել, փոխանցում է NPR-ը: Պարբերականը նշում է, որ Յանյան Չժոյն ու Ցյուան Ցյանը Չինաստանից 3069 կեղծ հեռախոսներ են ձեռք բերել ու Apple-ի սպասարկման կենտրոններում դրանցից 1500-ը փոխել իսկականներով:

Ուսանողները գաջեթները տվել են վերանորոգման՝ նշելով, թե երաշխիքային ժամկետի մեջ են ու տեխնիկական խնդիրներ ունեն: Վերանորոգել հնարավոր չի եղել, դրանք փոխարինվել են նոր iPhone-ներով: Կեղծ հեռախոսը ձեռք էր բերվել 30 դոլարով, փոխարինված iPhone-ն արժեր 600 դոլար:

Խարդախությունը բացահայտել է ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկման ծառայությունը:

7794 | 0
Facebook