Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նիկոլ Փաշինյանն անցնում է կարմիր գիծը. «Ժամանակ»

10:10, շաբաթ, 06 ապրիլի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանն անցնում է կարմիր գիծը. «Ժամանակ»

«Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այսպես կոչված ֆեյքնյուզի՝ կեղծ լրատվության ու տեղեկատվական մանիպուլյացիաների խնդրին՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարելով զբաղվել այդ խնդրով։

«Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և դիմելով Արթուր Վանեցյանին՝ ավելացրել․ «Մենք դրա մասին իրար հետ խոսակցություն ունեցել ենք: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ, այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա մեր հեղափոխության հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան: Կարծում եմ՝ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե, որևէ ձևով կասկածի տակ չդնելով խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը: Սա կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6042 | 0
Facebook