Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօր ձերբակալվել է շատ հայտնի ֆեյք՝ «Դուխով Հայաստան»-ը». Արթուր Վանեցյան

19:40, ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ.
«Այսօր ձերբակալվել է շատ հայտնի ֆեյք՝ «Դուխով Հայաստան»-ը». Արթուր Վանեցյան

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ երեկ վարչապետի հանձնարարականին՝ կապված ֆեյքերի հետ: «Ֆեյքերի մասով վարչապետի հանձնարարությունն արդեն կատարվել է, այսօր ձերբակալվել է մեկ անձ:

Խոսքը վերաբերում է ակնհայտ ապատեղեկատվություն տարածող հայտնի ֆեյսբուքյան էջին՝ «Դուխով Հայաստան. բաց հասարակություն»-ին: Այդ էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել: Հարուցվել է քրեական գործ ռասսայական, կրոնական, ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով: Մնացած մանրամասները ԱԱԾ մամուլի կենտրոնը կտրամադրի»:

«Այսօր ձերբակալվել է շատ հայտնի ֆեյք». Արթուր Վանեցյան
11353 | 0
Facebook