Խնդրում ենք սպասել...

Համացանց

«21-րդ դար․ Նորատուսի թիվ 2 դպրոցը սանհանգույց չունի ». Նաիրա Զոհրաբյան

16:30, ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ.
«21-րդ դար․ Նորատուսի թիվ 2 դպրոցը սանհանգույց չունի ». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «21-րդ դար։ 2019 թվական

Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոց։ 21-րդ դար։ Դպրոցը չունի սանհանգույց։ Դպրոցից դուրս երկու թիթեղյա կրպակ ծառայում է որպես սանհանգույց։ Թիթեղյա «բուդկաների» խափանման դեպքում, ինչը հաճախ է պատահում, աշակերտները և ուսուցիչները թակում են դիմացի հարևանների տները։ Նորից հիշեցնեմ՝ 21-րդ դար։ Հույս ունեմ, որ հեղափոխական մարզպետարանը ահազանգիս կարձագանքի»։

2507 | 2
Facebook