Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Չնայած վարչապետի ֆիզիկական բնույթի սպառնալիքներին՝ բազմաթիվ գազալցակայաններ աշխատում են հին ռեժիմով. «Ժամանակ»

09:30, ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ.
Չնայած վարչապետի ֆիզիկական բնույթի սպառնալիքներին՝ բազմաթիվ գազալցակայաններ աշխատում են հին ռեժիմով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական բնույթի սպառնալիքներին՝ Հայաստանի բազմաթիվ գազալցակայաններ շարունակում են աշխատել հին ռեժիմով՝ գազը վաճառում են ըստ ծավալի, ոչ թե կշռի:

Խնդիրն այն է, որ գազալցակայանները գազը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գնում են ծավալով և հիմա չգիտեն կշռի վերածելու դեպքում այն իրենց համար որքան է արժենալու. մանավանդ որ՝ «Գազպրոմ Արմենիան» փոխում է գազի խտությունը և ըստ դրա էլ կշիռը:

«Վարչապետը երևի վախենում է «Գազպրոմի» հետ նման ոճով խոսելուց, դրա համար էլ մեզ որպես թույլ օղակ է նայում»,- ասում է գազալցակայաններից մեկի սեփականատերը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3783 | 0
Facebook