Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա նորմա՞լ է, երբ հետիոտնն ստիպված մանկասայլակով գնում է փողոցի երթևեկելի մասով». ծնողներն ահազանգում են

22:30, չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ.
«Սա նորմա՞լ է, երբ հետիոտնն ստիպված մանկասայլակով գնում է փողոցի երթևեկելի մասով». ծնողներն ահազանգում են

2018 թվականի ապրիլի 24-ին փակ համարանիշերով մեքենայի ստեղծած վթարից մահացած 1,5 տարեկան Յուրի Պոպովի մայրն, ով վերջերս է դուստր ունեցել, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանապարհային Ոստիկանություն, սա նորմա՞լ է, երբ հետիոտնը ստիպված մանկասայլակով գնում է փողոցի երթևեկելի մասով ( ի դեպ, էդտեղ բավականին արագ են քշում), իսկ մեքենաները կանգնած են մայթին:
     Ե՞րբ վերջապես քաղաքում կկարգավորվի այս հարցը, գուցե ավելի խիստ մոտեցո՞ւմ է պետք ցուցաբերել կարգազանցների նկատմամբ: Սունդուկյան փողոցն է, դեպի «Ռիո մոլլ» տանող հատված, նկարը արվել է ապրիլի 3-ին 2019 թ»:

8355 | 1
Facebook