Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինչո՞ւ չեն հարցաքննում Շերիֆ կոչեցյալին և նրանց, ովքեր մարտի 1-ին ոստիկան են եղել»․ Արամ Հարությունյան

13:15, չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ.
«Ինչո՞ւ չեն հարցաքննում Շերիֆ կոչեցյալին և նրանց, ովքեր մարտի 1-ին ոստիկան են եղել»․ Արամ Հարությունյան

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև 2008-ի մարտի 1-ի դեպքերին.

«Ասում են՝ 2008-ին իբր Արցախից սպեցնազ է եկել և «Հայկական ժամանակում» նկար կա, որտեղ երևում է, որ մեկը դուբինկայով ծեծում է։ Ըստ թերթի՝ նա Արցախի սպեցնազից է եղել, բայց այդ մարդն աշխատում էր Ոստիկանության 6-րդ վարչությունում, Նիկոլ Փաշինյանն այդ մարդուն հիմա առոք-փառոք ուղարկեց թոշակի և այդ մարդու որդին հիմա աշխատում է մաքսային վարչությունում` շատ կարևոր պաշտոնի»,- ասաց նա:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով ընթացող հարցաքննություններին՝ Հարությունյանը նշեց. «Ինչո՞ւ չեն հարցաքննում Շերիֆ կոչեցյալին (Գրիգոր Գրիգորյան), այն մարդկանց, ովքեր Մարտի 1-ին ոստիկան են եղել և ակտիվ գործողություններ են արել, կամ այդ նույն ծեծողներին ինչո՞ւ չեն հարցաքննում: Դա նշանակում է, որ հիմնական նպատակն է խեղաթյուրել իրականությունը»:

Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը 2008 թվականի մարտի 1-ին ներքին զորքերի հրամանատարն էր։ 2018-ի աշնանը նա հարցաքննվել էր վկայի կարավիճակով:

4781 | 3
Facebook