Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսում ոսկով պատված մումիա է հայտնաբերվել

23:15, երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ.
Եգիպտոսում ոսկով պատված մումիա է հայտնաբերվել

Կահիրեի մոտակայքում գտվող հնագույն գերեզմանոցում արվող պեղումները հետաքրքիր արդյունքներ են գրանցել: Հայտնաբերվել են «անտրոպոիդ» սարկոֆագ՝ կրաքարից, ներսում՝ 2 մումիա, պաշտամունքային մի քանի արձանիկներ և ոսկյա զարդեր:

Հայտնաբերվել է նաև երրորդ մումիան՝ պատված ոսկու բարակ շերտով, որը, սակայն, ծայրահեղ վատ է պահպանված եղել: Գտածոները շուրջ 4000 տարեկան են:

6158 | 0
Facebook