Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բինգո վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել, հրավիրվել է մասնագետների կոնսիլիում

10:40, երկուշաբթի, 01 ապրիլի, 2019 թ.
Բինգո վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել, հրավիրվել է մասնագետների կոնսիլիում

Նախորդ շաբաթվա սկզբում Կենդանաբանական այգու վագրերից Բինգո անունով առանձնյակի մոտ վատառողջ լինելու նշաններ կային: Կենդանին թույլ էր, քիչ էր դուրս գալիս զբոսանքի, ակտիվության կորուստն ակնհայտ էր:

Կենդանաբույժի ձեռնարկած մասնագիտական միջամտությունից հետո վագրի մոտ դրսևորվեցին կազդուրման նշաններ: Սակայն ուրբաթ օրը խնամողները նրա քթից արնահոսություն են նկատել։

Հրավիրվել է օն-լայն կոնսիլիում՝ Մոսկվայի, Թեհրանի և Ամստերդամի կենդանաբանական այգիների գլխավոր անասնաբույժների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվեց թմրեցնել կենդանուն, որպեսզի հնարավոր լինի սոնոգրաֆիայի եղանակով զննել նրան և վերցնել կենսաբանական նմուշներ՝ ախտորոշման և բուժման հետագա ընթացքը որոշելու համար:

Սոնոգրաֆիան ի հայտ բերեց, որ կենդանու մոտ կա ընդգծված երիկամային անբավարարություն, իսկ արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց լեյկոզ:

Ախտորոշումից հետո կրկին հրավիրվել է օն-լայն կոնսիլիում. այժմ մշակվում է բուժման սխեման, իսկ առաջիկայում Հայաստան կժամանեն մեր գործընկերները` իրավիճակին տեղում ծանոթանալու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայություն

3536 | 1
Facebook