Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարզուհին երեխա է ունեցել իր մահից 2 ամիս անց

16:40, կիրակի, 31 մարտի, 2019 թ.
Մարզուհին երեխա է ունեցել իր մահից 2 ամիս անց

Պորտուգալուհի Կատարինա Սեքեյրան, ով կանոե մարզաձևի պրոֆեսիանոլ մարզուհի է, երեխա է ունեցել իր ուղեղի մահից 2 ամիս անց: Այս մասին հայտնում է The Sun-ը:

26-ամյա մարզուհուն հոսպիտալացրել են հղիության 19-րդ շաբաթում՝ ասթմայի ծանր նոպայի պատճառով: Նրան արհեստական կոմայի վիճակի են հասցրել, սակայն մի քանի շաբաթից բժիշկներն արձանագրել են նրա ուղեղի մահը:

Հաջորդ 56 օրը բժիշկներն արհեստականորեն պահպանել են նրա մյուս օրգանների կենսագործունեությունը և 32-րդ շաբաթում կեսարյան հատում են արել: Նորածնի ծնունդից հետո անջատել են կենսապահպանման բոլոր սարքերը: Տղան անհաս է ծնվել՝ 1,7 կգ, սակայն միանգամայն առողջ է:

Սեքեյրան ասթմայով տառապել է մանկուց:

Նրա երեխային կմեծացնի ամուսինը:

13641 | 0
Facebook