Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԳ նախարարը Ամրակիցում մասնակցել է համազգային թելադրությանը

15:15, շաբաթ, 30 մարտի, 2019 թ.
ԿԳ նախարարը Ամրակիցում մասնակցել է համազգային թելադրությանը

Այսօր Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Լոռու մարզի Ամրակից գյուղը՝ մասնակցելու համազգային թելադրությանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նախարարը մարտի 30-ը հայտարարել էր համազգային թելադրության օր: «Թելադրության տեքստը բավականին հետաքրքիր է իր խորհրդով»,- ասել է նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ հաջորդ անգամ «Ե՛վ կազմակերպիչները, և՛ մենք, և՛ մեր քաղաքացիներն ավելի լավ կպատրաստվեն և ավելի մեծ ընդգրկվածություն կլինի»։

Մանրամասն՝ տեսանյութում:

4533 | 0
Facebook