Գյումրիում այսօր 5-րդ դասարանցի աշակերտ է ինքնասպան եղել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղային կախված վիճակում հայտնաբերել է մայրը: Վերջինս աշխատում է Գյումրի բժշկական կենտրոնում որպես բուժքույր: Ընտանիքը բնակվել է Շիրակացի փողոցում: 10 տարեկան տղան թիվ 24 դպրոցի աշակերտ էր:
Դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասով: Այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ընթանում է նախաքննություն դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները ճշտելու ուղղությամբ:
Ընթանում է նախաքննություն դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները ճշտելու ուղղությամբ: