Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրականությունը գնահատելով՝ ես տեսնում եմ հսկայական պոտենցիալ». Արմեն Սարգսյան

14:05, ուրբաթ, 29 մարտի, 2019 թ.
«Իրականությունը գնահատելով՝ ես տեսնում եմ հսկայական պոտենցիալ». Արմեն Սարգսյան

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովին:

«Եթե մենք ուզում ենք ուղղակի զբաղվել պարզ վերարտադրությամբ, ինչը, որ ողջ աշխարհում կատարվում է, ապա միշտ կլինենք գնացքից հետ: Որպեսզի կարողանանք մրցել, որ կարողանանք լինել լավագույնը և առաջատարը, ապա առնվազն այսօր պետք է սովորենք»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահը նշում է, որ մեր ապագան պետք է այնպես կառուցենք, որ լինենք աշխարհի առաջատար երկրներից մեկը: «Նմանատիպ կոնֆերանսները անհրաժեշտություն են մեր ապագան կառուցելու համար: Իրականությունը գնահատելով ՝ ես տեսնում եմ հսկայական պոտենցիալ և այն պոտենցիալը իրականություն կդառանա, եթե մենք հստակ, ճիշտ քայլերով առաջ գնանք: Այդ քայլերից մեկը զուտ գիտական կոնֆերանսն է»,- նշեց Սարգսյանը:

2775 | 0
Facebook