Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Լևոն Ջուլֆալակյանը՝ Միհրան Հարությունյանի բացակայության մասին

02:15, ուրբաթ, 29 մարտի, 2019 թ.
Լևոն Ջուլֆալակյանը՝ Միհրան Հարությունյանի բացակայության մասին

Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր հայտարարել է ստուգատեսին մեկնող հավաքականի կազմը, որտեղ բացակայում է Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը։ Մարզիչը մեկնաբանեց Միհրանի շուրջ ստեղծված իրավիճակը․ «Աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի այնպիսի հավաքական, որի մարզիկը տանը նստած պատրաստվի մրցաշարի։ Ցանկացած մարզիկ պարտավոր է մասնակցել հավաքականի բոլոր ուսումնամարզական հավաքներին, մրցաշարերին ու ապացուցել, որ ինքը գործող մարզիկ է։ Նույն կերպ Կարեն Մնացականյանին էլ, Վաղինակ Գալստյանին էլ կամ էլ Ռոման Ամոյանին կարող ենք հրավիրել։ Ինչո՞ւ է միայն Միհրան Հարությունյանի անունը շեշտվում, ինչո՞ւ այս նույն մարզիկերի անունները չեք ասում: Եթե մարզիկն ապացուցի, որ գոյություն ունի որպես մարզիկ, մեր դռները բաց են նրա առաջ։ Միհրան Հարությունյանը նվաճել է 2 մեդալ, իսկ Ռոման Ամոյանը 15 մեդալ ունի։ Կարող ենք հրավիրել նա էլ մասնակցի։ Որևէ մեկին հնարավորությունից չենք զրկում։ Ով պատրաստվում է, թիմի հետ մարզվում է, միջազգային մրցաշարերին մասնակցում է, շանս ունի: Իսկ ով տանը նստած միայն հայտարարությունն է անում, ոչ մի շանս չունի»,- Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

3797 | 0
Facebook